Գլխավոր Լուրեր Տոնոյանը խոսել է սահմանային իրավիճակի մասին

Տոնոյանը խոսել է սահմանային իրավիճակի մասին

6
0

Մի տարվա կտրվածքով միջինացված իրավիճակը չի փոխվել, ուղղակի եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումներին, որին համապատասխան ձևով արձագանքել ենք: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանն այս իրավիճակը կապել է երկկողմանի ինժեներական աշխատանքների հետ:

«Ձմռան փուլից հետո, երբ անցնում ենք գարնանային փուլի, պետք է որոշ ինժեներական աշխատանքներ տարվեն, աշխուժանում է առաջնագիծը, դրա հետ է կապված»:

Դիտարկմանը, որ մի կողմից ժողովուրդներին խաղաղության են նախապատրաստում, բայց մյուս կողմից զինտեխնիկա են ձեռքբերում, նախարարն ասել է.

«Պետք է շարունակենք ու ապահովենք անվտանգությունը, բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծենք մեր և՛ վարչապետի, և՛ ԱԳ նախարարի համար»: