Գլխավոր Լուրեր Varks.am-ում գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Varks.am-ում գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

18
0

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am  կազմակերպության գրասենյակ փետրվարի 4-ին մուտք է գործել անհայտ  անձ և գողության փորձ կատարել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով( գողության փորձ)

«Կատարվում է քննչական, օպերատիվ-որոնողական աշխատանքները առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը: