Գլխավոր Լուրեր Ո՞վ է «Հայաստանի գեղեցկուհի 2019»-ը (լուսանկարներ)

Ո՞վ է «Հայաստանի գեղեցկուհի 2019»-ը (լուսանկարներ)

91
0

«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը: Մրցույթին մասնակցում էին Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից ու արտերկրից ժամանած 20 հայուհիներ:

Աղջիկները ժյուրիի եւ հանդիսատեսի առջեւ ներկայացան 3 տարբեր կերպարներով՝ ազգային տարազ, լողազգեստներ եւ երեկոյան զգեստներ:

Մասնակից 20 գեղեցկուհիներից ժյուրիի անդամները սկզբում ընտրեցին լավագույն 10-ին, այնուհետեւ՝ 5-ին: Լավագույն հնգյակում տեղ գտան Կամիլա Մարգարյանը, Էմանուելա Գրիգորյանը, Լիզա Գասյանը, Քրիստինա Շահզադեյանը եւ Հայկուհի Մաթեւոսյանը, որն էլ դարձավ մրցույթի հաղթող:

Հայկուհին տիտղոսից բացի արժանացավ միջոցառման գլխավոր հովանավորի՝ All.me նորարարական թվային հարթակի կողմից մրցանակի, որը համարժեք է 1000 ԱՄՆ դոլարին:

 

միսս1 միսս2

միսս3