Գլխավոր Լուրեր Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

7
0

Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին։

Ընտրությունների ընթացքին հետևում են 2700 դիտորդեր 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից։

Երկրով մեկ բացվել են մոտ 30 հազար ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 20․00-ին։ Իրենց վերջնական ընտրությունը կատարել կարող է Ուկրաինայի ավելի քան 26 մլն քաղաքացի։

Մարտի 31-ին կայացած ընտրական առաջին փուլում Զելենսկին ստացել էր 30․24 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 15․95 տոկոս։