Գլխավոր Լուրեր Ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն

Ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն

12
0

Ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն, այս մասին կառավարության հնգամյա ծրագրի նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դեկտեմբերի 9-ի խորհրդարարանական ընտրությունները առաջինն էին, որի արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում, հետևաբար ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն», — հայտարարեց  Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  ընտրություններով Հայաստանում ավարտվեց հեղափոխության փուլը, և «երկրում կատարված փոփոխությունները դարձան անշրջելի»։

Փաշինյանը նշեց, որ իր ասածները չեն նշանակում, որ երկրում հաստատված քաղաքական համակարգը անթերի է և կատարելագործման ու բարեփոխումների կարիք չունի․ «Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի լինի, և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքը ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից»։