Գլխավոր Լուրեր Ոչ սթափ վիճակում մտել են Չարենցավանի ոստիկանություն ու սկսել հայհոյել

Ոչ սթափ վիճակում մտել են Չարենցավանի ոստիկանություն ու սկսել հայհոյել

10
0

Մայիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1988 թ. ծնված Հովհաննես Թ.-ն եւ 1993 թ. ծնված Նարեկ Ե.-ն, դրսեւորելով անհավասարակշիռ վարքագիծ եւ ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանության Չարենցավանի բաժնում սկսել են գոռգոռալ եւ հայհոյանքներ տալ՝ դրանով իսկ խանգարելով ոստիկանության բնականոն աշխատանքը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ոստիկանության ծառայողների հանդեպ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Հովհաննես Թ.-ն եւ Նարեկ Ե.-ն ձերբակալվել են:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է նախաքննական մարմնին: