Գլխավոր Լուրեր Ողբերգական վթար Գեղարքունիքում

Ողբերգական վթար Գեղարքունիքում

10
0

Գեղարքունիքի մարզում, ապրիլի 22-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել. Ժամը 23։10-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Ե.-ի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի եւ Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ա.-ի վարած «ՎԱԶ21074» մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ 21074»-ի ուղեւորներից վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սեւանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եւս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի հիվանդանոց։