Գլխավոր Լուրեր Ոստիկանները բացահայտեցին Գյումրիում կատարված գողությունը

Ոստիկանները բացահայտեցին Գյումրիում կատարված գողությունը

8
0

Մարտի 27-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Մուշի բաժին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մարտի 17-ին նկատել է, որ ժամանակավորապես ՌԴ-ում բնակվող մորաքրոջը պատկանող նկուղի պատը քանդելով՝ գողացել են շինարարական գործիքներ եւ այլ իրեր՝ պատճառելով 400.000 դրամի վնաս: Ահազանգած տղամարդը հայտնել է նաեւ, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է հանցագործին գտնել իր ուժերով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.35-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Տրդատ Ճարտարապետի փողոցից բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Մհեր Կ.-ն (01.11.2018 թ. համաներմամբ ազատ արձակված), որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողացած ապրանքները վաճառել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Մհեր Կ.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: