Գլխավոր Իրավական Ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվող ամուսիններին

Ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվող ամուսիններին

8
0

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով օպերատիվ այլ ծառայությունների աշխատակիցների հետ, իրականացրել են օրենքով ոստիկանությանը վերապահված մի շարք միջոցառումներ՝ ապրիլի 25-ին հայտնաբերելով հետախուզվող ամուսինների։

Նրանք հայտնաբերվեցին Երեւան-Սեւան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում։ 61-ամյա Ասատուր Կարապետյանն ու 60-ամյա Կարինե Կարապետյանը բերման ենթարկվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։

Կինը փետրվարի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ Ամուսնու մեղադրանքը եւս նույնն է․ այս դեպքում՝ խարդախությունն առանձնապես խոշոր չափերով է։ Ասատուր Կարապետյանն էլ հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով օպերատիվ այլ ծառայությունների աշխատակիցների հետ, իրականացրել են օրենքով ոստիկանությանը վերապահված մի շարք միջոցառումներ՝ ապրիլի 25-ին հայտնաբերելով հետախուզվող ամուսինների։ Նրանք հայտնաբերվեցին Երեւան-Սեւան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում։ 61-ամյա Ասատուր Կարապետյանն ու 60-ամյա Կարինե Կարապետյանը բերման ենթարկվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։