Գլխավոր Լուրեր Ոստիկանության բաժին է ներկայացել դանակահարություն կատարած անձը

Ոստիկանության բաժին է ներկայացել դանակահարություն կատարած անձը

27
0

Արտաշատի բժշկական կենտրոնից փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ազդրի շրջանի կտրած-ծակած վերքեր և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Գինեվետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է նույն գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Մ․-ն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հայկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, փետրվարի 15-ին՝ ժամը 14.30-ին, նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Հայկ Մ․-ն ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է: