Գլխավոր Լուրեր Խայտառակ իրավիճակ. «Վեոլիա ջուր» ընկերությունն առանց զգուշացնելու անջատում է ջուրը

Խայտառակ իրավիճակ. «Վեոլիա ջուր» ընկերությունն առանց զգուշացնելու անջատում է ջուրը

104
0

Ամառվա այս օրերին, երբ ջերմաստիճանն անցնում է 40 աստիճանից, մի շարք բնակավայրերում, առանց նախազգուշացման, անջատում են բնակիչների ջուրը:

«Երկուշաբթի ջրերն անջատեցին, զանգում ենք՝ 1-85, չենք ընկնում, ասում են՝ բոլոր օպերատորները զբաղված են, ու ժամերով չենք ընկնում: 40 աստիճան արևի տակ, ո՛չ լողանալ ենք կարողանում, ո՛չ խմելու ջուր ունենք: Հետո երկու օր անց՝ չորեքշաբթի ջրերը գնացին: Զանգահարում ենք, էլի չեն վերցնում, մի կերպ ընկնում ենք, ասում են՝ թաքնված վթար կա, անջատել ենք, որ տեղը գտնենք, հարցնում ենք՝ վթարը որտե՛ղ ա, չեն ասում տեղը: Օրվա վերջին նոր ջուր են տալիս: Այսօր առավոտվա 9-ից նորից ջուրն անջատել են, առանց զգուշացնելու»,- ասաց Ներքին Չարբախ թաղամասի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ ոչ մի վթար էլ չի եղել, միտումնավոր են իրենց ջուրն անջատում:

«Ինչ վթար, ինչ խափանում, միտումնավոր ջրերն անջատում են, մտածում են, դե, Չարբախում երրորդ սորտի մարդիկ են ապրում, դրանց ջուր չի հասնում»,- ասաց մեր զրուցակիցը:

AraratNews.am-ը խնդրի վերաբերյալ կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատուի հետ: Մեզ հետ զրույցում ընկերության պատասխանատուն հայտնեց, որ ինքը բանավոր չի կարող այդ հարցին պատասխանել:

«Մեզ նամակ գրեք, մենք օրենքով սահմանված կարգով 5-օրյա ժամկետում կպատասխանենք ձեր հարցերին»,- ասաց ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: