Գլխավոր Լուրեր Խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը. վարչապետ

Խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը. վարչապետ

3
0

ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն: Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իրենք խրախուսում են բարձր աշխատավարձի քաղաքականությունը,  կրթությունը, բարձր որակավորման մասնագետներին։

Վարչապետն ասաց, որ Հայաստանն ապագայում պատկերացնում են բարձր որակավորման աշխատուժի երկիր: «Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից: Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան կրթության ոլորտն է, որտեղ լուրջ փոփոխություններ պետք է լինեն»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կրթական համակարգը պետք է ապահովի Հայաստանը բարձր որակավորմամբ մասնագետներով, որոնք մրցունակ պետք է լինեն աշխատաշուկայում. «Հետազոտական, գիտական աշխատանքը մեծ տեղ պետք է զբաղեցնի»: