Գլխավոր Լուրեր ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է Փաշինյան-Ալիեւ հանդիպման կառուցողական մթնոլորտը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է Փաշինյան-Ալիեւ հանդիպման կառուցողական մթնոլորտը

14
0

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Բրատիսլավայում հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: Շոֆերը հանդես է եկել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անունից: Այս մասին նշված է ԵԱՀԿ հայտարարության մեջ: ԵԱՀԿ գործող նախագհը տեղեկացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքներին:

Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը եւ առաջնորդների պարտավորվածությունը հետագա, շոշափելի քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ լուծում գտնելու համար: «Մենք, ինչպես նախկինում դրական ենք գնահատում եւ լիովին աջակցում ենք այս գործընթացը եւ առաջնորդների հանձնառությունը հրադադարի ամրապնդման եւ հումանիտար ոլորտում միջոցառումներ ձեռնարկելու հարցում»,- նշել է Լայչակը