Գլխավոր Լուրեր Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

16
0

Մայիսի 8-9-ը, 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Քամին կլինի հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի, 11-13-ը կրկին նույնքան կբարձրանա:

Երեւանում մայիսի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 9-ին, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։