Գլխավոր Լուրեր ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կդյուրացնի մուտքի արտոնագրի տրամադրումը

ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կդյուրացնի մուտքի արտոնագրի տրամադրումը

3
0

Եվրամիությունը մտադիր է դյուրացնել «բարեխիղճ զբոսաշրջիկների համար» շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։

Նշվում է, որ տարվա ընթացքում նախատեսվում է կարճ ժամանակահատվածով դյուրացնել մուտքի արտոնագրերի ստացումը։ Մուտքի արտոնագիր ստանալու համար փաստաթղթերը կարելի է ներկայացնել կես տարի առաջ։ Դրա ժամկետը կավելանա։ Բացի այդ, պարտադիր վճարը 60 եվրոյից 40 կդառնա։

«Եվրախորհրդարանն ընդունել է շենգենյան մուտքի արտոնագրեր տրամադրելու գործընթացում բարեփոխումներ կատարելու հանձնաժողովի առաջարկը, որպեսզի լավ պատմություն ունեցող զբոսաշրջիկների համար ավելի դյուրին լինի կարճ ժամանակով Եվրոպա մուտքը»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ այդ կարգը պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։