Գլխավոր Լուրեր Երեւանում 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ այսօր գնած որսորդական հրացանով

Երեւանում 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ այսօր գնած որսորդական հրացանով

9
0

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 10-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ոստիկանության , ի քննչական կոմիտեի խմբերը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին հայտնաբերվել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական զենք: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված զենքով ինքնասպան է եղել:

Կայքի տեղեկություններով՝ զենքը օրինական է և նա այսօր է իր անունով ստացել և ինքնասպանության պատճառը նրանում է, որ բժիշկները նրան հայտնել են, որ ինքն անբուժելի հիվանդ է, ունի քաղցկեղ:

Քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: