Գլխավոր Լուրեր Երևանում կայանալիք Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են

Երևանում կայանալիք Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են

12
0

Նախնական վաճառքի են հանվել Եվրոպայի Մ-19 առաջնության խմբային փուլի բոլոր խաղերի տոմսերը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:«Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանցի» տարածքում և ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրերում կայանալիք խաղերի տոմսերը։

Խմբային փուլի խաղերի տոմսերի արժեքը՝

«Հանրապետական» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 200 դրամ

«Բանանց» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային տրիբունա՝ 200 դրամ

ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ մեկ հիմնական տրիբունա՝ 500 դրամ։