Գլխավոր Լուրեր Եվրոպական կարուսելներ՝ Երեւանում

Եվրոպական կարուսելներ՝ Երեւանում

19
0

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-իգումարների վճարման  ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվեց։

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ։

1-ին փուլի գործարկումը կսկսվի 2019 թվականի 4-րդ եռամսյակում։ Նախագծում նշվում է, որ ներկա պահին աշխատակիցները 5-ն են, որոնց միջին աշխատավարձը կազմում է 200 հազ․ դրամ։

Քննարկվեց ու հավանության արժանացավ նաև գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին արտոնություն տալու հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նկատել է, որ արդեն ակտիվ շինարարություն է ընթանում։