Գլխավոր Լուրեր Եվրոպայի խորհուրդը նշում է հիմնադրման 70-ամյակը

Եվրոպայի խորհուրդը նշում է հիմնադրման 70-ամյակը

6
0

Մայիսի 5-ին նշվեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակը: Դրա շրջանակներում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի հարակից այգում մայիսի 4-5-ը ձևավորված ավանում անդամ պետությունները տարաբնույթ միջոցառումներով ներկայացրին իրենց երկրները:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց հայկական գինու համտես և պատմամշակութային հուշարձաններին նվիրված ցուցահանդես: Կատարումներով հանդես եկավ Ստրասբուրգի «Վերածնունդ» հայկական պարային համույթը:

Տեղեկանք. Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարին անցնում է «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» կարգախոսի ներքո: Գործարկվել է տարեդարձին նվիրված կայքէջ՝ : Ողջ տարվա ընթացքում Ստրասբուրգում և անդամ պետություններում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ՝ նշանավորելու անհատի և քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում առանցքային կազմակերպության` Եվրոպայի խորհրդի համար այս կարևոր հանգրվանը: