Գլխավոր Լուրեր ԵԽԽՎ համազեկուցողներն արձագանքել են Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին

ԵԽԽՎ համազեկուցողներն արձագանքել են Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին

9
0

ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել դատարանները շրջափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ:

Համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելին իրենց զեկույցում մասնավորապես նշել են․

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա։ Դատական համակարգի անկախությունը նախապայման է օրենքի գերակայության համար, և օրենքի գերակայությունը լավագույնս ծառայում է այն դեպքում, երբ բացակայում է քաղաքական գործիչների միջամտությունը»։

Համազեկուցողները նշել են, որ իրենք գիտակցում են, որ հանրության արձագանքն այս որոշման հանդեպ ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության դեռևս ցածր մակարդակը:

«Դատական բարեփոխումները շարունակում են առաջնահերթ լինել, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական համակարգի հեռանկարային բարեփոխումների, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ասոցացվելու մտադրությունը»,- ամփոփել են համազեկուցողները։