Գլխավոր Հասարակություն YOUTUBE-ում հրապարակված առաջին տեսանյութն արդեն 15 տարեկան է

YOUTUBE-ում հրապարակված առաջին տեսանյութն արդեն 15 տարեկան է

85
0
YouTube-ի պատմության մեջ առաջին տեսանյութը հրապարակվել է ուղիղ տասնհինգ տարի առաջ՝ 2005 թվականի ապրիլի 23-ին։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը։ 18 վայրկյան տեւողությամբ տեսանյութը վերնագրված էր «Ես գազանանոցում»։ Այն հրապարակվել էր YouTube-ի համահիմնադիրներից Ջավեդ Քաիմը։ Տեսանյութը նկարահանվել է Սան Դիեգոյի գազանանոցում։

Քարիմը հեռացել է YouTube-ից դեռ վաղուց, որպեսզի գրի ատենախոսություն, սակայն այն բանից հետո, երբ տեսաբլոգային ցանցը վաճառվեց Google-ին 2016 թվականին, նա ստացավ բաժնետոմսեր՝ 64 միլիոն դոլարի չափով։