Գլխավոր Լուրեր Զելենսկին արձակեց Գերագույն ռադան

Զելենսկին արձակեց Գերագույն ռադան

3
0

«Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան:  Փառք Ուկրաինային»՝ ասաց Զելենսկին՝ հայտարարելով Գերագույն ռադան արձակելու մասին:

Խորհրդարանն արձակելու մասին հայտարարությունից հետո Զելենսկին հավելեց. քանի  որ երդմնակալության օրը նշանակված է աշխատանքային օր, նշանակում է երեկույթներ չի լինի: Նա հայտատարեց, որ պատգամավորները պետք է փոխեն պատգամավորի  անձեռնմխելիության, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրենքները, ինչպես նաև Ընտրական օրենսգիրքը՝ բաց ընտրական ցուցակներով, ազատել անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին և պաշտպանության նախարարին: «Դրա համար մենք ունենք երկու ամիս»,- ավարտեց իր խոսքը Զելենսկին:  Հենց այդքան ժամանակ կտևի խորհրդարանի արտահերթ  ընտրությունների արշավը:

Զելենսկին նաև  հայտարարեց, որ փորձելու  է Ուկրաինային վերադարձնել կորցրած տարածքները և որ քաղաքացիություն կտա ցանկացած  ուկրաինացու, որը  պատրաստ  է աշխատել հանուն երկրի  բարօրության:

Նրանք, ովքեր եկել են Գերագույն ռադայի պատերի մոտ դիտելու երդմնակալության արարողությունը և դիմավորելու նոր նախագահին, ուրախությամբ  ընդունեցին  Ռադան արձակելու մասին հայտարարությունը: Նրանք Զելենսկիին գոչում են՝ կեցցես:

Հիշեցնենք, որ ապրիլին անցկացված  ընտրություններում Զելենսկին ստացել  էր ընտրողների  ձայների ավելի  քան 73%-ը: Նա դարձավ Ուկրաինայի վեցերորդ նախագահը: