Գլխավոր Լուրեր Զելենսկին էլ Փաշինյանի նման արգելեց պաշտոնյաներին իր նկարը կախել աշխատասենյակներում

Զելենսկին էլ Փաշինյանի նման արգելեց պաշտոնյաներին իր նկարը կախել աշխատասենյակներում

13
0

«Ես ուզում եմ, որ ձեր աշխատասենյակներում չլինեն իմ նկարները, քանի որ նախագահը  սրբապատկեր չէ, կուռք չէ, նկար  չէ: Կախեք այնտեղ ձեր  երեխաների նկարները  և յուրաքանչյուր որոշումից առաջ նայեք նրանց աչքերին»,-  երդմնակալության արարողությունից հետո հայտարարեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր  Զելենսկին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Իմ ողջ կյանքի ընթացքում ես ամեն ինչ  արել  եմ, որ ուկրաինացիները ժպտան: Առաջիկա հինգ տարիներին ես ամեն ինչ  կանեմ, որ դուք չլացեք: Շնորհակալություն», — երդմնակալության  խոսքն այսպես ավարտեց  Ուկրաինայի նախագահը: