Գլխավոր Բլոգ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դիմել է Օդեսայի բնակիչներին

Զելենսկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դիմել է Օդեսայի բնակիչներին

12
0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դիմել է Օդեսայի բնակիչներին, որպեսզի օգնեն իրեն 5 թեկնածուների շարքից ընտրել Օդեսայի ղեկավարին: Ուկրաինայի առաջնորդի գրառման բովանդակությունը փոխանցում է  artsakhpress.am-ը:

«Ինչպես և խոստացել էի, դիմում եմ ձեզ Օդեսայի ղեկավար ընտրելու հարցում խորհրդի համար: Մենք հինգ թեկնածու ենք ընտրել: Ի ՞նչ կասեք այս անձանց վերաբերյալ»,- գրառման մեջ ասել է Զելենսկին:
Զելենսկին հրապարակել է նաև թեկնածուների լուսանկարներն ու կարճ կենսագրականները: