Գլխավոր Լուրեր «Ժողովուրդ». Կառավարության նիստի օրը ինչու է փոխվել

«Ժողովուրդ». Կառավարության նիստի օրը ինչու է փոխվել

3
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Ավանդական հինգշաբթի օրերի փոխարեն այս անգամ կառավարության նիստն անցկացվում է չորեքշաբթի։ Մենք տեղեկացանք, որ այն այսօր անցկացնելու որոշումը կապված է կառավարության ծրագրի ներկայացման հետ։ Այն կներկայացվի կառավարությանը, որից հետո կուղարկվի Ազգային ժողով և կհրապարակվի։

Արդեն մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շարունակությունը, որի օրակարգում մնացել էր մեկ հարց՝ հենց կառավարության ծրագրի ներկայացումը։

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 151 հոդվածի համաձայն` կառավարությունն իր ծրագիրը պետք է ԱԺ ներկայացնի կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվել է հունվարի 18-ին, երբ նշանակվել են նախարարները, արդեն վաղը կլրանա սահմանադրությամբ նախատեսված ժամկետը»: