Գլխավոր Լուրեր «Ժողովուրդ». Մինչև տարեվերջ նոր մոդելի ոստիկանություն կստեղծվի. Նաև դատավորների թիվն է ավելանալու

«Ժողովուրդ». Մինչև տարեվերջ նոր մոդելի ոստիկանություն կստեղծվի. Նաև դատավորների թիվն է ավելանալու

3
0

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է և շուտով կհաստատվի: Մինչեւ հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում և արդեն կընդունվի վարչապետի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ մինչև 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանություն ստեղծել, փոփոխություններ անել պարեկային ծառայությունում:

Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչև այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների և դատաիրավական բարեփոխումների հետ, ըստ այդմ նախատեսված է ՀՀ-ում ավելացնել դատավորների թիվը, դա արվելու է մինչև 2022 թվականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում