Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի հյուսիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը նրա հետ վիճաբանության ժամանակ, ապա փորձել է սպանել նրա նոր ամուսնուն, հայտնում է մայրաքաղաքի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը։
Քննության տվյալներով՝ երկուշաբթի օրը Նիժնյայա Մասլովկա փողոցի բնակարաններից մեկում տղամարդը վիճաբանել է նախկին կնոջ ու նրա ամուսնու հետ և դանակով հարձակվել նրանց վրա։ Կինը մահացել է ստացած վնասվածքներից, իսկ ամուսինը հոսպիտալացվել է։
«Կասկածյալը նաև մարմնական վնասվածքներ է պատճառել ինքն իրեն։ Նա այժմ ձերբակալվել է դեպքի վայրում, ստանում է բժշկական օգնություն»,- հայտնել են գերատեսչությունում։

96