Փարիզում սկսվել են Ուկրաինայի և «կամավորների կոալիցիայի» երկրների միջև հանդիպումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փարիզում (Ֆրանսիա) սկսվել են Ուկրաինայի և «կամավորների կոալիցիայի» երկրների նախագահների, ինչպես նաև բարձրաստիճան եվրոպացի ներկայացուցիչների միջև բանակցությունները։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից կլոր սեղանի շուրջ հյուրերին ողջունելուց հետո հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով։
Ըստ ուկրաինական «Suspilne» լրատվամիջոցի՝ հանդիպմանը մասնակցել է 10 ներկայացուցիչ, իսկ առցանց՝ 28։ Reuters-ը հայտնել է, որ ներկա է եղել նաև ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
04 Սեպտեմբեր, 2025 14:41
153