Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանկիր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2025-ին բավական լայն թափով սկսվել է Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնակապահովման ծրագիրը:

«Պիտի ասեմ, որ մոտ 40 հազար Ղարաբաղի մեր հայրենակիցներ արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն, և մենք շուրջ 50 միլիարդ դրամի՝ բնակարանի ապահովման գծով հատկացումներ ենք իրականացրել, և արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ և բնավորվել են: 

Նաև առաջիկա 10 տարում պլանավորում ենք շուրջ 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որպեսզի արմատապես այդ խնդիրը լուծենք»,- ասել է վարչապետը:

74