Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 100% մաքսատուրք սահմանելու իր պատրաստակամության մասին, եթե Փարիզը չհրաժարվի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա դրված թվային հարկից։

«Ես խնդրել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին չհարկել ամերիկյան ընկերություններին։ Եթե նրանք դա անեն, ես այլընտրանք չեմ ունենա, քան 100% մաքսատուրք սահմանել Ֆրանսիայից ներմուծվող բոլոր գինիների և շամպայնի վրա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը «The New York Post»-ին։

Թերթը շեշտում է, որ Թրամփի այս սպառնալիքները հնչում են Ֆրանսիայի կայանալիք G7 գագաթնաժողովի ֆոնին։

 

92