Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից հեռացնում են 7-ամյա աղջնակի մահվան պատճառ դարձած խողովակը, որը ստացել է «մահաբեր» անվանումը:

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Ականատեսների պատմելով՝ երեխանեը փորձել են թաղամասով անցնող գետի վրա տեղակայված խողովակի վրայով անցնել ավելի կարճ ճանապարհ ունենալու համար, սակայն քույրերից փոքրը սայթաքել է, ընկել վարարած գետը. նրան օգնել փորձող 13-ամյա քույրը ևս ընկել է ջուրը:

Փամբակ գետն ընկած երկու քույրերի դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող քույրերից կրտսերի՝ 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

13-ամյա քրոջ՝ Նարինե Մարտիրոսյանի որոնումները շարունակվում են:

Տեսանյութն՝ այստեղ

91