Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքնքների ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։
Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում և աշխատանքներ իրականացնել՝ որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։
Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Յանիս Բրատակոսին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում հույն գործարարների հանդիպման կազմակերպման համար
19 Հունիս, 2026 21:01
154
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
19 Հունիս, 2026 11:16
Դեսպան Ենգիբարյանը Քաթրին Քլասս-Մյուլհաուզերին հրավիրել է այցելել Հայաստան՝ նոր տնտեսական հնարավորություններին տեղում ծանոթանալու համար
18 Հունիս, 2026 23:23
Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան
18 Հունիս, 2026 21:44