Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վաղը՝ օգոստոսի 15-ին, Գորիսում մեկնարկելու է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի երկրորդ օրը։ Սկսած ժամը 12:00-ից՝ քաղաքում բացվելու է նաև տեղական արտադրանքի տոնավաճառը:

Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու անվճար երթուղիներից և բացահայտելու Գորիսի ու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը:

Ավտոբուսները սպասարկելու են Գորիս - «Զանգեր» - Հին Խնձորեսկ - Գորիս, ինչպես նաև Գորիս - Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի - հին քարանձավային Գորիս - Սուրբ Հռիփսիմե եկեղեցի - Գորիսի քարանձավային ամֆիթատրոն - Գորիս երթուղիները:

Օրվա աշխույժ ռիթմերը Գորիսում ապահովելու է DJ TÉGRA-ն:

Երեկոյան՝ ժամը 19:00-ին, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում սպասվում է սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվելու է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն:

73