Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման քաղաքականությունը և մանրածախ բիզնեսի զարգացմանը միտված ֆինանսական գործիքներն ու բանկային պրոդուկտները:
Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ անցկացված միջոցառման նպատակն էր մեկտեղել բանկային համակարգի, պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերում բիզնեսի առաջխաղացումը խթանելու հնարավորությունները:
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց մարզերում բիզնեսի հետ երկխոսության կարևորությունը՝ նշելով, որ տարածաշրջանային զարգացումը տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչ է: Նրա խոսքով՝ բանկային համակարգն էական դերակատարում ունի մարզերի չիրացված ներուժի բացահայտման և ֆինանսական հասանելիության ընդլայնման գործում, և հենց դա է ՀԲՄ նախաձեռնած արդեն չորրորդ մարզային միջոցառման հիմնական նպատակը:
«Շիրակի մարզում Հայէկոնոմբանկի ՓՄՁ ֆինանսավորումն առավելապես ուղղված է զբոսաշրջային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հյուրանոցային և ռեստորանային տնտեսությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ, ֆինանսավորման էական մաս է կազմում նաև արտադրական ոլորտը: Հատկանշական է, որ վերջին շրջանում մարզում մեծ հետաքրքրություն է նկատվում լիզինգ գործիքի նկատմամբ, ինչը հատկապես ակնառու է շինարարական ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման և արևային պանելների տեղադրման համատեքստում: Մարզում ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմանը մեծապես նպաստում է նաև միջազգային կառույցների հետ մեր համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին առաջարկել առավել ճկուն ֆինանսական գործիքներ», – էքսպոյի շրջանակում նշեց Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյ