
1920 թ. մարտի 27-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), ով թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվեցին 1915 թ.։
-1845 թ. մարտի 27-ին ծնվել է Վիլհելմ Ռենտգենը՝ գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործողը, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացողը՝ 1901 թ. (մահ.՝ 1923 թ.):
-1854 թ. մարտի 27-ին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։
-1855 թ. մարտի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։
-1945 թ. մարտի 27-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային եւ Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։
-1968 թ. մարտի 27-ին մահացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը (ծնվ.՝ 1934 թ.):
-1864 թ. մարտի 27-ին մահացել է Ժան Ժակ Ամպերը՝ ֆրանսիացի գրականագետ, պատմաբան, ֆիզիկոս Անդրե Մարի Ամպերի որդին։ Հեղինակել է ուսումնասիրություններ ֆրանսիական գրականության պատմության, ինչպես նաեւ Դանթեի ստեղծագործության, գերմանական եւ սկանդինավյան էպոսների մասին:
-1891 թ. մարտի 27-ին մահացել է Պետրոս Մաղաքյանը՝ արեւմտահայ դերասան:
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Իրանում վարդերն ազգային ծաղիկ են համարվում:
-Սուրբ Վալենտինի օրը վաճառվում է մոտ 3.000 000 վարդ:
-Վարդեր գոյություն ունեն գրեթե բոլոր գույների. չկան միայն սեւ եւ կապույտ վարդեր: Բանն այն է, որ նման գույների բնական գեները բացակայում են: Գենային ինժեներիան զբաղվում է երկնագույն վարդի աճեցմամբ, իսկ սեւին սովորաբար փոխարինում է մուգ կարմիրը:
- Հնէաբանները գտել են վարդերի մնացորդներ, որոնք գրեթե 50.000 000 տարեկան են: Ներկայումս գիտնականներին հայտնի է վարդերի 300 տիպ, որոնք ունեն մոտ 30.000 տեսակ:
-Կրետե կղզում գտնվել է վարդի ամենահին պատկերը, որն արվել է Ք.ա. մոտ 2000 թ.:
-Աշխարհում լավագույն վարդ աճեցնողները ֆրանսիացիներն են համարվում: Հոլանդացիներն ամենաշատն են վաճառում: Իսկ բուլղարացիները վարդերից ամենալավ յուղն են պատրաստում:
-Հոտի համար պատասխանատու գենը ռեցեսիվ է: Նշանակում է, որ երկու ուժեղ բույրով վարդերի խաչասերումից կստացվի հիբրիդ, որը կամ շատ թույլ բույր կունենա. կամ առհասարակ զուրկ կլինի հոտից:
-Շեքսպիրի ստեղծագործություններում վարդերի մասին հիշատակվում է մոտ 50 անգամ:
-Ճապոնացիները վարդի այնպիսի տեսակ են մշակել, որի թերթիկներն առավոտյան կարմիր են, իսկ երեկոյան սպիտակում են:
Մ. Ա.
Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական գործակալություն