Ռուսաստանը քննարկում է բոլոր երկրների հետ օգոստոսի 11-ից միջազգային թռիչքների վերաբացումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ավիացիոն ոլորտի երկու աղբյուրներից:

Նշվում է, որ վերջնական որոշումը դեռ չի կայացվել:

«Քննարկվում է օգոստոսի 11-ից բոլոր երկրների ուղղությամբ թռիչքների բացումը», – հաղորդել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Երկրորդ աղբյուրը հավելել է, որ այս գաղափարը քննարկվել է վերջերս Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդվում է, հունիսի 24-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Ռուսաստանը օգոստոսի 1-ից մասնակիորեն բացում է իր սահմանները:

Միջազգային չվերթները իրականացվելու են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից: Գոլիկովան, իր հերթին, պարզաբանել է, որ օգոստոսի 1-ից թռիչքներ կիրականացվեն դեպի Լոնդոն, Անկարա, Ստամբուլ և Տանզանիա: Օգոստոսի 10-ից ավելացվելու են թռիչքներ դեպի Անթալիա, Բոդրում և Դալաման:

1in.am

401