
2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ արդեն ավարտվել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սևան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին այս տարվա մարտ ամսից։
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից՝ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 277 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Առանձին հատվածներում իրականացվել են ճանապարհի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցման, որոշ հատվածներում գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման և երկշերտ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման, ջրահեռացման համակարգի կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։
Հիմնանորոգված կամ միջին նորոգման ենթարկված ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 98200 քմ։ Ֆրեզված հումքն անվճար տրամադրվել է Գավառ և Սևան համայնքների բնակավայրերին՝ հանրային նշանակության հիմնարկներ տանող կամ երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով։