X-ի (նախկինում՝ Twitter) օգտատերերը մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, հայտնում են սոցիալական ցանցի լայնածավալ խափանումների մասին, ասվում է Downdetector կայքի տվյալների համաձայն, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումներն ու անջատումները։

Ամենաշատ խափանումները գրանցվում են ԱՄՆ-ում՝ մոտ 47,4 հազ. Համատարած խնդիրների մասին հաղորդումներ են ստացվում նաև Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից և մի շարք այլ երկրներից։

Օգտատերերի մեծ մասը դժգոհում է հավելվածի, կայքի անսարքություններից, ինչպես նաև սերվերին միանալու ժամանակ սխալներից։

X-ը Ամերիկյան ընկերություն է, որը հիմնադրվել է Իլոն Մասկի կողմից 2023 թվականին, որպեսզի ստանձնի Twitter Inc. և ընկերության հիմնական արտադրանքը՝ Twitter սոցիալական ցանցը, ։ Հուլիսին ռեբրենդինգ է իրականացվել՝ Twitter սոցիալական ցանցի լոգոն և անվանումը դարձել է X։

399