Ապրումակցում, մրգատուն, տարակարգ, խոսույթ... Լեզվի կոմիտեն կրկին հայտարարում է «տարվա բառի» քվեարկություն
Արդեն երրորդ տարին է՝ Լեզվի կոմիտեի առաջարկած բառերից հանրային քվեարկությամբ ընտրվում է կա՛մ ավարտվող տարվա հասարակական կյանքում կատարված որևէ իրադարձություն լավագույնս հատկանշող, կա՛մ առավել հաճախ գործածված, կա՛մ բարեհունչ, կա՛մ նորաստեղծ (բառարանային գրանցում ունենալը կարևոր չէ) որևէ բառ, որն էլ արժանանում է «Տարվա բառը» տիտղոսին։
Նախորդ երկու տարիներին առավելագույն ձայն են ստացել «ԱՌԱՋՆԱԳԻԾ» (2021 թ․) և «ԳԻՏԱՐԲՈՒՔ» (2022 թ․) բառերը։
Լեզվի կոմիտեից հայտնում են, որ այս տարի առաջարվող բառերն են՝
ապրումակցում
արդարամիտ
գործակարգավարական խորհրդակցություն
գրավչություն
զարդապատյան
խաղաղություն
խաչմերուկ
խոսույթ
Հայասաթ
մրգատուն
տարակարգ
տնտեսավարող
Քվեարկությանը՝ Լեզվի կոմիտեի կայքում։
21 Դեկտեմբեր, 2023 17:50
1069
Քննարկվել է ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը
10 Մարտ, 2025 17:30
Լեզվի կոմիտեն տարբեր լեզուներից փոխառնվող հատուկ անունների գրության և արտասանության սկզբունքների մշակման կարիք է տեսնում
12 Մարտ, 2024 20:02
Լեզվի կոմիտեն ամփոփել է «Տարվա բառը-2023»-ի արդյունքները
30 Դեկտեմբեր, 2023 00:34
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրшկաշառք տալու նոր դեպք
06 Հունիս, 2026 21:08
Ձերբակալվել է 194 անձ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել
06 Հունիս, 2026 17:43
Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում
28 Մայիս, 2026 20:02