Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝

ձերբակալվել է 194 անձ,

քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,

84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:

52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում: Հայտնաբերվել են գումարային շարժերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գաղտնալսող սարքեր հայտնաբերող սարքավորումներ, 1000-ավոր քաղաքացիների ցուցակագրված տվյալներ, որոնց կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առաջիկա օրերին կիրականացվեն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հանրապետության ողջ տարածում:

 

103