Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ելույթով։
«Շնորհավորում եմ բոլորիս Հանրային հեռուստատեսության 70-րդ տարեդարձի առիթով։ Ես ուղղակի մտածեցի, որ Հանրային հեռուստատեսության 70-րդ տարեդարձը նշանակում է, որ ՀՀ-ում այսօր ապրող բոլոր մարդիկ կարող են որոշակի անձնական կապվածություններ և պատմություններ ունենալ Հանրային հեռուստատեսության հետ, և ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես անձնական պատմություններ ունեմ՝ կապված Հանրային հեռուստատեսության հետ»,- մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ ակամայից հիշել է 90-ականների սկզբին, որպես ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, իր աշխատանքային փորձերը Հանրային հեռուստատեսությունում:
«Պետք է ուրախությամբ և շնորհակալությամբ հայտնեմ, որ առաջին անգամ այստեղ հայտնված մարդկանց՝ մեզ, շատ ջերմ և հոգատար ընդունելություն էին ցուցաբերում, ստեղծագործական մեծ աջակցություն և ինքս էլ այստեղ աշխատելու փոքր փորձ ունեցա՝ մինչև այն պահը, երբ հայտնվեց իմ՝ եթերում հայտնվելուև մի մեծ խոչընդոտմ որն իմ իջևանյան ակցենտն էր, հենց այդ ժամանակ ես անցա գրող-լրագրողի կարգավիճակի»,- ասել է վարչապետը: