Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի ամենամեծ ներքին թերություններից զերծ ադամանդը դեկտեմբերին աճուրդի կհանվի Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տանը։
«Ոսկե դեղձանիկ» (Golden Canary) անվանումը կրող թանկարժեք քարը կշռում է ավելի քան 303 կարատ։ Այն Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի (GIA) կողմից գնահատված ամենամեծ անթերի կամ ներքին թերություններից զերծ ադամանդն է։
Տանձաձև ադամանդն ունի դեղին գույն, որը, ինչպես նմանատիպ ադամանդների դեպքում, պայմանավորված է դրա բյուրեղային կառուցվածքում առկա ազոտի հետքերով։ Այն ձևավորվել է միլիարդավոր տարիներ առաջ՝ Երկրի խորքերում՝ բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում։
Sotheby’s-ի ներկայացմամբ՝ նման չափի, գույնի և մաքրության ադամանդները չափազանց հազվադեպ են։
Թանկարժեք քարը ներկայացված է ձիթապտղի կանաչ գույնի ժապավենի վրա՝ շրջանակված փոքր ադամանդներով։