Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի վճարային տերմինալներից հափշտակել են 25 մլն դրամ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում վերջին օրերին անհայտ անձը, դեռևս չպարզված եղանակով, օգտագործելով Հայաստանում հայտնի ՍՊ ընկերություններից մեկի Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված վճարային տերմինալները, կարողացել է այդ տերմինալներից հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ այդ անձն օրերի ընթացքում տերմինալից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեին: Նախաքննության շահերից ելնելով՝ նշված ՍՊԸ-ի անունը չի հրապարակվում։
24 Դեկտեմբեր, 2023 02:12
1245
Երևանում թալանել են անհատ ձեռներեցին պատկանող «Թել-սել» վճարային տերմինալը. գողացել են 3 մլն դրամ
25 Հոկտեմբեր, 2023 20:22
Երեք երիտասարդ փորձել են գողանալ վճարային տերմինալը
13 Հունվար, 2023 21:59
Ուկրաինայի Ազգային բանկը խնդրում է Հայաստանին և հինգ այլ երկրների հրաժարվել «Мир» վճարային քարտերից
10 Մարտ, 2022 21:20
Տերմինալների առկայությունը բուժհաստատություններում խնդիրը կլուծի. ԿԲ փոխնախագահ
16 Նոյեմբեր, 2021 17:23