«Տերմինալներով մուտք անել կանխիկ դրամը անկանխիկ հաշվին համարվում է մեր օրենսդրական կարգավորմամբ անկանխիկ վճարում: Եվ բուժհաստատություններում տերմինալների առկայությունը խնդիրը կլուծի»,- այս մասին այսօր օրենսդիրի նիստում` անկանխիկ գործառնությունների մասին ներկայացված օրենքի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին` արդյոք այս պահի դրությամբ պետական բոլոր հիմնարկներում, մասնավորապես՝ բուժհաստատություններում, արդեն իսկ դեղադրված են տերմինալները, որպեսզի գործարքները լինեն անկանխիկ եղանակով:

«Ես չեմ կարծում` միջնաժամկետ, թե երկարաժամկետում խնդրի լուծումը պետք է տեսնել անկանխիկ եղանակով իրականացնելու մեջ: Ավելին, հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացվածությունը, վստահ եմ, որ համապատասխան բջջային հավելվածներ կլինեն համապատասխան վճարման տեղերում, որոնք թույլ կտան վճարումներ կատարել»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Հիշեցնենք` ընթանում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:

 

674