Հայ պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում: Խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալներին:
Հայաստանի պատանեկան հավաքականի ևս 4 ներկայացուցիչ կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: Բրոնզե մեդալակիրներ են դարձել խոցասուսերակիրներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը, ինչպես նաև ճկասուսերակիրներ Գագիկ Մորիկյանը և Ասյա Մնոյանը:
25 Դեկտեմբեր, 2023 23:46
693
Պատանի սուսերամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում
19 Նոյեմբեր, 2024 23:53
Մեկնարկել է սուսերամարտի երիտասարդների առաջնությունը․ հայտնի են առաջին օրվա հաղթողները (լուսանկարներ)
18 Փետրվար, 2023 00:32
Թբիլիսիում տեղի է ունեցել սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար
29 Նոյեմբեր, 2022 18:49