Թբիլիսիում տեղի է ունեցել սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար

Թբիլիսիում տեղի է ունեցել սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար։
Հաջող է հանդես եկել ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարած ճկասուսերակիրների հավաքականը:
Հաղթող է դարձել Արսեն Դադայանը: Նրա թիմակիցներ Գագիկ Մորիկյանը և Սերգեյ Սեթոյանը ճանաչվել են երրորդը։
Զուգահեռաբար անցկացվել է մինչև 14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Անհատական պայքարում բոլորին գերազանացել է և առաջին տեղն է գրավել Հակոբ Մանուկյանը: Մեր շնորհալի տղաներից Նաիրի Զալիբեկյանը կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին:
Մրցումներին մասնակցել են հինգ երկրների 45 ճկասուսերակիրներ:
29 Նոյեմբեր, 2022 18:49
628
Պատանի սուսերամարտիկները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում
19 Նոյեմբեր, 2024 23:53
Հայ պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում
25 Դեկտեմբեր, 2023 23:46
Մեկնարկել է սուսերամարտի երիտասարդների առաջնությունը․ հայտնի են առաջին օրվա հաղթողները (լուսանկարներ)
18 Փետրվար, 2023 00:32