«Բաքուն և Երևանն այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրից»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Կարևոր է հասկանալ, որ բանակցությունների այս վճռորոշ փուլում, երբ մենք, ըստ ամենայնի, այնքան էլ հեռու չենք վերջնական համաձայնությունից, մեզ իսկապես անհրաժեշտ են արդյունքին ուղղված գործողություններ», - հայտարարել է Ամիրբեկովը, որի խոսքը մեջբերում է բրիտանական The Guardian-ը:

Նա նշել է, որ անցյալ շաբաթ հայկական կողմին հանձնելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն այժմ պատասխան է ակնկալում Երեւանից իր առաջարկներին։

554