Ֆրանսիական L՛Oreal կոսմետիկ կայսրության հիմնադրի թոռնուհին՝ ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը, դարձել է աշխարհում առաջին կինը, որի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը, գրում է Bloomberg-ը։

Բետանկուր-Մայերսը միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 12-րդ տեղը, տարեսկզբից նրա կարողությունն աճել է 28,6 միլիարդ դոլարով։ Նրա կարողության զգալի մասը կապված է L՛Oreal-ի՝ կոսմետիկայի աշխարհի խոշորագույն ընկերությունում նրա մասնաբաժնի հետ: 2022 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն՝ Բետանկուր-Մայերսին և նրա ընտանիքին են պատկանում կայսրության բաժնետիրական կապիտալի 34,7%-ը։

Բետանկուր-Մայերսը L՛Oreal-ի տնօրենների խորհրդի անդամ է 1997 թվականից։ Նա մազերի ներկերի գյուտարար և ընկերության հիմնադիր Էժեն Շուլլերի միակ թոռնուհին է և Լիլիան Բետանկուրի միակ դուստրը:

Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց շարքում Բետանկուր-Մայերսը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով «Լուի Վիտոն» հոլդինգի հիմնադիր Բեռնար Առնոյին (179 միլիարդ դոլար):

2387