Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։ 

Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Հանդիպման հիմնական առանցքը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ սկսած անցկացման վայրի և տեխնիկական պայմանների հարցերից մինչև այն, թե ինչպես ապահովել ակտիվ հանրային իրազեկում և ստեղծել ներառական միջավայր, որտեղ բոլոր շահակիցները կունենան լիարժեք մասնակցության հնարավորություն։

 

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային մակարդակներում, որպեսզի ապահովվի, որ COP17-ը դառնա արդյունավետ հարթակ համաշխարհային բնապահպանական քաղաքականությունների ձևավորման և փորձի փոխանակման համար։

 

Նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի համաժողովի բարձր մակարդակով կազմակերպմանը և կունենա երկարաժամկետ ազդեցություն գլոբալ բնապահպանական օրակարգի վրա։

193