Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նյուրնբերգում վայրէջք կատարած Corendon Airlines ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմը Եվրոպայի երկնքում առևանգման մասին ազդանշան է ուղարկել. հաղորդում է Բավարիայի ոստիկանությունը X-ում։
«Ինքնաթիռի խցիկից փոխանցվել է 7500 կոդը (առևանգման մասին ահազանգ), և օդաչուն դադարեցրել է ռադիոկապը։ Նախազգուշական միջոցառումով օդ են բարձրացվել մի քանի պահեստային ինքնաթիռներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նյուրնբերգի օդանավակայանը հոկտեմբերի 13-ի առավոտյան դադարեցրել է գործունեությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել հունական Կորֆու կղզուց ժամանած չվերթի պատճառով։
Ինքնաթիռը Նյուրնբերգում վայրէջք է կատարել ըստ ժամանակացույցի։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել են, որ օդանավակայանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո անվտանգությանը սպառնացող վտանգ չի եղել։